ԱԷՄԳ-ն և Թեհրանը համաձայնության են եկել իրանական միջուկային օբյեկտներում մոնիթորինգի անցկացման շուրջ

3 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել է, որ Կահիրեում համաձայնագիր է ստորագրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ Իրանում ԱԷՄԳ-ի տեսչական գործունեությունը վերսկսելու գործնական եղանակների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱԷՄԳ-ի տարածած հայտարարության մեջ։

«Տեխնիկական փաստաթուղթը հստակ պատկերացում է տալիս ստուգումներ անցկացնելու, ծանուցումներ փոխանցելու և դրանց գործնական կիրառման ընթացակարգերի մասին՝ լիովին համապատասխանելով Համապարփակ անվտանգության համաձայնագրի դրույթներին։ Դրանք (ստուգումները) վերաբերում են Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին և կայանքներին, այդ թվում՝ հարձակման ենթարկված օբյեկտներին և այնտեղ գտնվող միջուկային նյութերին», - նշել է նա։

Գրոսին պարզաբանել է, որ Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի օբյեկտների մասով Իրանը կհետևի իր սեփական ընթացակարգերին՝ համաձայն վերջերս ընդունված օրենսդրության, որը «կհարթի ճանապարհը համապատասխան ստուգումների և օբյեկտներ մուտք գործելու համար»։ Այս օբյեկտներում, նրա խոսքով, մոնիթորինգի հատուկ ընթացակարգերը «կվերանայվեն տեխնիկական մակարդակով», սակայն «միշտ կհամապատասխանեն Իրանի և ԱԷՄԳ-ի իրավունքներին և պարտավորություններին»՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի։

Գրոսին նաև բարձր է գնահատել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս չգալու՝ Թեհրանի պատրաստակամությունը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, Իսլամական Հանրապետությունը նաև նշել է մի շարք հարցեր, որոնք իրեն մտահոգություն են պատճառում։ 

«ՄԶՉՊ-ի պարտականությունն է լսել այս հարցերը և գտնել դրանց պատասխանելու ուղիներ, որոնք թույլ կտան փոխզիջման հասնել Իրանի նոր օրենսդրության և նրա միջազգային պարտավորությունների միջև», - նշել է նա։

X-ում գրառման մեջ Գրոսին նաև շնորհակալություն է հայտնել Եգիպտոսի նախագահին՝ համաձայնագրի կնքմանը նպաստելու համար։

Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այս զարգացումը կարևոր քայլ է Իսլամական Հանրապետության բարի կամքի և խաղաղ միջուկային ծրագրի հետ կապված բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության միջոցով լուծելու նրա հանձնառությունը ցույց տալու գործում։

Նա նաև նշել է, որ Իրանը անսասան է մնացել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում խաղաղ միջուկային էներգիայի նկատմամբ իր իրավունքների պաշտպանության հարցում։

Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել էր օրենք, որով դադարեցվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը և երկրի միջուկային օբյեկտներում բոլոր ստուգումները։ Սակայն ավելի ուշ կողմերը խորհրդակցություններ են սկսել համագործակցության նոր պայմանները որոշելու համար։

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել