Իրան

Իրանում ԱԷՄԳ-ի տեսչական ստուգումները երկիրը զերծ կպահեն միջուկային օբյեկտների դեմ հարվածներից. Գրոսի

1 րոպեի ընթերցում

Իրանում ԱԷՄԳ-ի տեսչական ստուգումները երկիրը զերծ կպահեն միջուկային օբյեկտների դեմ հարվածներից. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից Իրանում լրիվ ծավալով տեսչական ստուգումների վերսկսումը կնվազեցնի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հարվածների հավանականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանի բացումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Գրոսիին հարց են ուղղել՝ արդյոք գործակլության տեսուչների ներկայությունն Իրանի միջուկային օբյեկտներում չի ստեղծի տեղեկատվության արտահոսքի սպառնալիք, որը կարող է արտաքին դերակատարների կողմից օգտագործվել Թեհրանի դեմ:

«Ես անկեղծորեն կարծում եմ, որ եթե ԱԷՄԳ-ն վերականգնի իր գործունեությունն Իրանում տեսչական ստուգումների լրիվ ծավալով, ապա (Իրանի դեմ) հետագա ռազմական գործողությունների հավանականությունը կնվազի, - Գրոսիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ - ԱԷՄԳ-ն տեղեկատվության արտահոսք թույլ չի տալիս, դա բացառված է», - ընդգծել է Գրոսին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում