Վենեսուելայի նախագահը Դոնալդ Թրամփին առաջարկել է բանակցել

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որն ավելի վաղ խոստացել էր զինված պայքար մղել Կարիբյան ավազանում ամերիկյան ներկայության սպառնալիքի դեմ, փոխել է հռետորաբանությունը և հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի վեճ չի կարող վերածվել ռազմական հակամարտության։ 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։  

«Ես հարգում եմ Թրամփին։ Մեր տարաձայնություններից ոչ մեկը չի կարող հանգեցնել ռազմական հակամարտության»,- ասել է Մադուրոն։

Նա հրամայել է իրականացնել զինված քաղաքացիական աշխարհազորայինների զանգվածային մոբիլիզացիա՝ ազգային պաշտպանությունն ամրապնդելու համար՝ միաժամանակ ուղիղ երկխոսության կոչ անելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։

«Այսօր մենք հսկայական քայլ ենք կատարում՝ համախմբելու ամբողջ Վենեսուելան խաղաղության և անկախության իրավունքի պաշտպանության գործում»,-հայտարարել է Մադուրոն՝ ակտիվացնելով այն, ինչ կառավարությունն անվանում է 5333 աշխարհազորային ստորաբաժանումների կազմավորում, որոնք պաշտոնապես ներառելու են ավելի քան 12,5 միլիոն մարտիկներ, այդ թվում՝ կանոնավոր զորքեր և աշխարհազորայիններ։ 

«Վենեսուելան միշտ պատրաստ է եղել քննարկումների, երկխոսության, բայց մենք պահանջում ենք հարգանք»,- հավելել է նախագահը։ 

2024 թվականի նրա վերընտրությունը ցայսօր վիճարկվում է ընդդիմության կողմից և չի ճանաչվել մի շարք արևմտյան երկրների կողմից։ 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով