Ռուսաստան

Մակրոնը հայտարարել է, որ 26 երկիր պատրաստ է ներդրում ունենալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում

1 րոպեի ընթերցում

Մակրոնը հայտարարել է, որ 26 երկիր պատրաստ է ներդրում ունենալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ եթե Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղության համաձայնագիր կնքեն, 26 երկիր պատրաստ է մասնակից լինել միջազգային ուժերին՝ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մաս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Մակրոնը նման հայտարարություն է արել Կիևի դաշնակիցների գագաթնաժողովից հետո։

Մակրոնը նշել է, որ ինքը, եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գագաթնաժողովից հետո հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: 

« 26 երկիր պարտավորվել է զորքեր տեղակայել Ուկրաինայում, որտեղ նրանք կլինեն ցամաքում, ծովում կամ օդում», - լրագրողներին ասել է Մակրոնը: 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում