Իրան

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի նավթի փոխնախարարը քննարկել են մի շարք ոլորտային հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի նավթի փոխնախարարը քննարկել են մի շարք ոլորտային հարցեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային  ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային ընկերության միջազգային կապերի տնօրեն Մոհամմադ Հոսեյն Հոսեյնին և այլ ոլորտային մասնագետներ։ 

«Վարդան Կոստանյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացումը, ինչի մասին է վկայում իրանական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող նախագծերում»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Գերատեսչության փոխանցմամբ՝ Ահմադ Զերաաթքարը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորված սերտ գործընկերությունը տարբեր ոլորտներում գրանցում է հաջողություններ։ 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» և «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրերին վերաբերող, հետագա համագործակցության պլանավորման, ինչպես նաև ոլորտային այլ հարցեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում