Կապանում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կան տուժածներ
1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 15-ին ժամը 11։18-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։