Մարզեր

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս օրերին սկսվել և ընթանում են  Ելենովկա, Բարեկամություն, Աշոտ Երկաթ փողոցների հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,

660 գծամետր  տարածք ընդգրկող փողոցներում այժմ  ընթանում են ենթածրագրերով նախատեսված շինարարական աշխատանքների տարբեր փուլերը:

Ելենովկա փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 53 միլիոն 572 հազար 700 դրամ, Բարեկամություն փողոցի հիմնանորոգման համար՝ 66 միլիոն 592 հազար 620 դրամ, Աշոտ Երկաթ փողոցի հիմնանորոգման համար՝ 111միլիոն 312 հազար 680 ՀՀ դրամ՝ կառավարություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինաշխատանքների կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է:

«Արդյունքում ևս երեք փողոց կդառնա ներկայանալի, համրարավետ ու անվտանգ՝ լրացնելով ճանապարհաշինական ենթածրագրերի շարքը:

Ճանապարհաշինական այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ ասֆալտապատվել են Սևան քաղաքի Խաղաղության, Բաբաջանյան և Կոմիտաս փողոցները:

Այս փողոցներում, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնական և բանուկ հատվածներից առավել հեռու, տասնամյակներ շարունակ չեն իրականացվել ասֆալտապատման աշխատանքներ:

2025 թվականին հաստատված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրով հերթը հասավ նաև «հեռավոր» փողոցներին, որոնք օրեցօր ստանում են բարեկարգ և ներկայանալի տեսք»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում