DeepSeek-ը հետաձգել է նոր մոդելի թողարկումը Huawei-ի չիպերի խնդիրների պատճառով. FT

2 րոպեի ընթերցում

Արհեստական բանականության մշակմամբ զբաղվող չինական DeepSeek ընկերությունը հետաձգել է իր նոր մոդելի թողարկումը՝ չկարողանալով մարզել այն Huawei տոխնոլոգիական ընկերության չիպերով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանական Financial Times (FT) պարբերականը գրում է, որ Չինաստանի իշխանությունները խորհուրդ են տվել DeepSeek-ին օգտագործել Huawei-ի տեղական Ascend պրոցեսորները՝ Nvidia-ի ամերիկյան չիպերի փոխարեն։ Սակայն, նոր R2 մոդելը մշակելիս DeepSeek-ի մասնագետները տեխնիկական դժվարությունների են հանդիպել, որոնք ստիպել են ընկերությանը մարզումների ժամանակ հրաժարվել չինական չիպերի օգտագործումից և անցնել Nvidia պրոցեսորների օգտագործմանը։ 

Աղբյուրների համաձայն՝ Huawei չիպերը կատարելագործվում են նեյրոցանցերի մարզումների համար օգտագործելու նպատակով. դրանք օգտագործվում են միայն չաթբոտի կողմից պատասխաններ գեներացնելու համար։ Աղբյուրների փոխանցմամբ՝ առաջացած դժվարություններից անկախ, նոր R2 մոդելը կարող է թողարկվել առաջիկա շաբաթներին։  

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Չինաստանի իշխանությունները մի շարք տեղական ընկերություններին ծանուցումներ են ուղարկել՝ կոչ անելով դադարեցնել ամերիկյան Nvidia ընկերության H20 միկրոչիպերի օգտագործումը՝ մտահոգություն ունենալով, որ ամերիկյան չիպերը կարող են տեղորոշել գտնվելու վայրն ու հեռակա անջատվել։ 

Մայիսի վերջին Financial Times-ը հաղորդել էր, որ Չինաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում՝ Alibaba-ն, Tencent-ը և Baidu-ն, ԱՄՆ արտահանման վերահսկողության խստացումներով պայմանավորված, արհեստական բանականության տեխնոլոգիա մշակելու համար անցում են կատարում տեղական արտադրության չիպերին։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում