Մարզեր

Մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են

1 րոպեի ընթերցում

Մոլորված  քաղաքացիները հայտնաբերվել են

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 12-ին, ժամը 21։12-ին ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացի դուրս է եկել Շիրակամուտ գյուղի «Չիչխան» կոչվող հանգստյան գոտուց և մի քանի ժամ է վերջիններիս հետ կապ հաստատել չի հաջողվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, փրկարարները և ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքների արդյունքում «Թռչկան» կոչվող ջրվեժի մոտակայքում հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել դեպի ոստիկանական ավտոմեքենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում