Եվրոպա

Կիևի դաշնակիցները Եվրոպայում համատեղ դիրքորոշում են պատրաստում Պուտինի հետ Թրամփի հանդիպումից առաջ. Տուսկ

1 րոպեի ընթերցում

Կիևի դաշնակիցները Եվրոպայում համատեղ դիրքորոշում են պատրաստում Պուտինի հետ Թրամփի հանդիպումից առաջ. Տուսկ

Կիևի եվրոպական դաշնակիցները համաձայնեցված դիրքորոշում կպատրաստեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պայմանների վերաբերյալ՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է TVP Info հեռուստաալիքը։

«Մենք բոլորս առաջիկա մի քանի տասնյակ ժամերի ընթացքում համատեղ կպատրաստենք ընդհանուր եվրոպական դիրքորոշում», - ասել է նա օգոստոսի 12-ին նախարարների կաբինետի նիստից առաջ։

Տուսկը հավելել է, որ փոխվարչապետ Ռադոսլավ Սիկորսկին նիստի համար պատրաստել է կառավարության դիրքորոշման նախագիծը՝ ամերիկա-ռուսական բանակցությունների համատեքստում: 

Վարշավայի դիրքորոշումը կոչ է պարունակում՝ ուղղված Թրամփին՝ թույլ չտալ զիջումներ Ռուսաստանի համար, պարզաբանել է Տուսկը: Նրա խոսքով՝ ուժեղ և հաղթանակած Ռուսաստանը «արագ և անմիջական սպառնալիք» է ներկայացնում Լեհաստանի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում