Քաղաքականություն

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգի արդիական հարցերը։

Կողմերն ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը, ինչպես նաև կառավարությունների և ոլորտային գերատեսչությունների մակարդակով երկխոսության ակտիվացումը։

Զրույցի ընթացքում նաև վերահաստատվել է փոխադարձ շահավետ համագործակցության հետագա ընդլայնման հանձնառությունը։

Հուլիսի 27–ին հեռախոսազրույց էին ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երկու երկրների ղեկավարները մտքեր էին փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում