Ռուսաստան

Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար

1 րոպեի ընթերցում

Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) զինվորական պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ Ցամաքային զորքերի գծով  ռազմական համագործակցության հարցերի քննարկման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հարավաֆրիկյան Հանրապետության զինված ուժերի զինվորական պատվիրակությունը՝ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լոուրենս Մբաթայի գլխավորությամբ, ժամանել է Մոսկվա՝ երկկողմ ռազմական համագործակցության հարցերի քննարկման համար», - գերատեսչության հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Միջոցառումն սկսվել է Ալեքսանդրյան այգում Անհայտ զինվորի գերեզմանի մոտ ծաղկեպսակներ դնելու արարողությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում