Եվրոպա

Չինական Yutong ընկերությունն ուսումնասիրում է Մոլդովայում ներդրումային հնարավորությունները․ Moldpres

2 րոպեի ընթերցում

Չինական Yutong ընկերությունն ուսումնասիրում է Մոլդովայում ներդրումային հնարավորությունները․ Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Չինական Yutong ընկերությունը, որը Չինաստանում ավտոբուսների, վագոնների, բեռնատարների և հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների խոշորագույն արտադրողներից մեկն է, ուսումնասիրում է Մոլդովայում ներդրումային հնարավորությունները, այդ թվում՝ մոլդովական շուկայի համար նախատեսված տրանսպորտային միջոցները տեղում հավաքելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

Թեման քննարկվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Մոլդովայի դեսպան Պետրու Ֆրունզեի և ընկերության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Չինաստանում Մոլդովայի դեսպանատան տվյալներով՝ հանդիպման ընթացքում դեսպանն ընդգծել է, որ Մոլդովան պետք է դիտարկել ոչ միայն որպես վաճառքի շուկա, այլև որպես տրանսպորտային միջոցների արտադրության և հավաքման գործում ներդրումների համար գրավիչ վայր։

Դիվանագետը ներկայացրել է երկրի ներդրումային առավելությունները և Մոլդովայի շուկայի համար նախատեսված տրանսպորտային միջոցների՝ երկրում հավաքման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ նման ներդրումը կարող է ստեղծել նոր աշխատատեղեր, նպաստել արդյունաբերական հմտությունների զարգացմանը և հարկերի ու տուրքերի միջոցով ավելացնել բյուջետային եկամուտները։

Դեսպանատան հայտարարության մեջ նշվել է, որ Yutong-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել ներկայացված հնարավորությունների նկատմամբ և կվերլուծեն Մոլդովայի ներդրումային առաջարկը։

Հայտարարության համաձայն՝ տեղական արտադրական հզորությունները զարգացնող և Մոլդովայի տնտեսությունը միջազգային արտադրական շղթաներին ինտեգրող ներդրումների խթանումը դիվանագիտական ​​​​առաքելության գործունեության ոլորտներից մեկն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում