Իսրայելը հայտնել է զենքի շրջանառության դեմ պայքարի նպատակով Սիրիայում գործողություն իրականացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելցի զինվորականները գիշերը գործողություն են իրականացրել Սիրիայի հարավի սահմանամերձ ավանում՝ զենքի վաճառքի կասեցման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

Ըստ ԻՊԲ-ի՝ գործողությունն իրականացվել է Տարանջա ավանի շրջանում։ Զինվորականների հայտարարության համաձայն՝ գործողության  արդյունքում ձերբակալվել է զենքի վաճառքով զբաղվող մեկ անձ. նա հարցաքննվել է, իսկ զինվորներն առգրավել են այդ շրջանում գտնվող զենքերը։

ԻՊԲ-ն հիշեցրել է, որ 210-րդ դիվիզիայի ստորաբաժանումները նախկինի նման տեղակայված են Սիրիայի հետ Իսրայելի սահմանին և ձեռնարկում են միջոցներ «Սիրիայում ահաբեկչական տարրերի ամրացումը կանխելու համար»։ Հաղորդագրությունում նշվում է, որ դա արվում է «Իսրայելի Պետության խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով, հատկապես՝ Գոլանի բարձունքներում»:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան