Զելենսկին Մակրոնին հայտնել է, որ պատրաստ է հրադադարի և սպասում է ՌԴ արձագանքին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտնել է հրադադարի պատրաստակամության մասին՝ նշելով, որ Ռուսաստանը հստակ արձագանք չի տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ղեկավարն այս մասին հայտնել է իր Telegram ալիքում։ 

«Մենք հիշում ենք, որ անհրաժեշտ է իրական հրադադար։ Ուկրաինան պատրաստ է դրան, բայց Ռուսաստանից դեռևս հստակ հրապարակային արձագանք չկա։ Այսպիսով, մոտ ապագան պետք է ցույց տա, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Ռուսաստանը շարունակի ձգձգել պատերազմը և խաթարել կառուցողական ջանքերը», - գրել է Զելենսկին։

Նա նշել է, որ Մակրոնին է ներկայացրել ուկրաինական տեսլականը, Մակրոնն էլ իրեն տեղեկացրել է տարբեր գործընկերների հետ իր շփումների մասին։ 

«Մենք համակարգում ենք մեր դիրքորոշումները և հավասարապես տեսնում ենք Եվրոպայի համար անվտանգության հիմնական հարցերի վերաբերյալ ընդհանուր եվրոպական տեսակետի անհրաժեշտությունը», - հավելել է Ուկրաինայի ղեկավարը։

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին զրուցել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Եվրոպա

Զելենսկին Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

Հայերեն Русский

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին