1 րոպեի ընթերցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը օգոստոսի 3-ին, ժամը 16:52-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել են շինության փայտե տանիքը, պատշգամբը և խոտածածկույթ։
Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից մեղվի փեթակներ: