Տուրիզմ

Զբոսաշրջիկները ծանոթացել են Մարտունի համայնքի ազգային մշակույթին

2 րոպեի ընթերցում

Զբոսաշրջիկները ծանոթացել են Մարտունի համայնքի ազգային մշակույթին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղն օրերս հյուրընկալել էր 11 երկրի զբոսաշրջիկների, ովքեր բավականին հագեցած օր են անցկացրել Զոլաքարի պատմամշակութային հուշարձանների տարածքներում, կրթամշակութային օջախներում, «Իրիցու տուն» հացատուն-թանգարանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, զբոսաշրջիկները ծանոթացել են Մարտունի համայնքի  ազգային մշակույթին։

Նրանց առավել տպավորել է «Իրիցու տուն» հացատուն-թանգարանը, որտեղ պահվում են մի քանի դարի վաղեմության գյուղատնտեսական գործիքներ ու կենցաղային իրեր, թոնիր, ձիթահանի քար, մշակութային այլ արժեքներ, որոնք հյուրերին ներկայացրել է հացատուն-թանգարանի տնօրեն, պարուսույց, Զոլաքարի մշակույթի կենտրոնի աշխատակից Մխիթար Հարությունյանը։

Այնուհետ  Զոլաքարի մշակույթի կենտրոնում Մխիթար Հարությունյանն անցկացրել է վարպետաց դաս՝ հայ ազգային պարերի ցուցադրմամբ։

«Զբոսաշրջիկները, ոգևորված բնակիչների ջերմ ընդունելությունից ու պարախմբերի, դհոլահարների ելույթներից, սովորել են պարել զոլաքարցիներին հարազատ «Ալաշկերտի քոչարին»։ Նրանք հետևում էին պարուսույցի հրահանգներին և փորձում յուրացնել հայկական պարի ռիթմերն ու շարժումները»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում