Մարզեր

Թթուջուր բնակավայրում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրով բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ և զբոսայգի կկառուցվի

1 րոպեի ընթերցում

Թթուջուր բնակավայրում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրով բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ և զբոսայգի կկառուցվի

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրի շրջանակներում կկառուցվի բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ, զբոսայգի և բացօթյա բեմ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Թթուջուր գյուղի բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի և զբոսայգու կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 60 միլիոն դրամ, որից 30 միլիոն դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 30 միլիոն դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը և զբոսայգին կառուցվելու են Թթուջրի կենտրոնական հատվածում, նախկին մշակույթի տան դիմացի տարածքում։

Ծրագրի իրականացման արդյունքում Թթուջրի երեխաները կունենան ժամանակակից մարզահրապարակ, մարզվելու, ժամանցի ու միջոցառումների անցկացման հնարավորություն։

«Այժմ նախագիծը գտնվում է փորձաքննության փուլում, որի ավարտից հետո, կհայտարարվի շինարարության մրցույթ, որի արդյունքների ամփոփումից հետո կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը»,-տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում