Նիգերիան առանձնակի կարևորում է կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը

4 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալիի (նստավայրը՝ Թեհրան) գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունն աֆրիկյան պետությունների հետ՝ մասնավորապես կարևորելով նաև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում։ Նա կարևորել է Նիգերիայի Դաշնային Հանրապետության հետ մշակութային երկխոսությունը՝ ընդգծելով հատկապես պատմամշակութային ժառանգության փոխճանաչումը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում ՀՀ-ում ընթացող լայնածավալ բարեփոխումները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է լավագույն փորձի փոխանակումը:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ռազմավարական ծրագիրը՝ որպես ժամանակակից հետազոտական ու նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայրի ստեղծում: 

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սահմանված են մի շարք թիրախներ, այդ թվում՝ օտարերկրյա ուսանողների թվի շեշտակի աճ: Նշելով, որ նախորդ ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորել է Նիգերիայի 23 քաղաքացի՝ Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ այս թիվն առաջիկայում կարող է մեծանալ: Այս համատեքստում քննարկվել է աֆրիկյան պետությունների քաղաքացիների համար նախատեսվող պետական կրթաթոշակային ծրագրի մշակման հնարավորությունը:

Անդրադառնալով օտարերկրյա ուսանողների ներգրավման պայմանների բարելավմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ գործարկվել է fs.emis.am էլեկտրոնային հարթակը՝ օտարերկրյա դիմորդների ընդունելության գործընթացը պարզեցնելու և ամբողջությամբ առցանց եղանակով կազմակերպելու նպատակով։

Նշվում է, որ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Հայաստանում գործում են որակյալ կրթական մոդելներ՝ առանձնացնելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների, ՔՈԱՖ Սմարթ կենտրոնների և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հաջողված օրինակները։

Նախարարի տեղակալը նաև պատրաստակամություն է հայտնել կիսվելու «Դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձով, որը, նրա խոսքով, օրինակելի է համարվում մի շարք պետությունների համար:

Անդրադառնալով մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խորացմանը՝ քննարկվել են մշակութային միջոցառումների, ինչպես նաև ստեղծարար արդյունաբերության, մշակութային ժառանգության պահպանման ուղղություններով համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է այդ ոլորտներում ընթացող բարեփոխումները՝ շեշտելով փոխադարձ այցերի, փառատոների, մարզական ու մշակութային միջոցառումների երկկողմ մասնակցության կարևորությունը։

ՀՀ ԿԳՄՍ տեղեկացմամբ՝ Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Նիգերիան Հայաստանի հետ հարաբերություններում կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առանձնակի կարևորություն է տալիս: Նա ընդգծել է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների ներգրավման, կրթական լավագույն ծրագրերի տեղայնացման հանդեպ հետաքրքրությունը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի միջոցով խթանելու կրթական, մշակութային նախաձեռնությունները:

Հայերեն English Français 中文

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան