Մի շարք երկրներ ու կառույցներ ողջունել են Պաղեստինի Պետությունը ճանաչելու Ֆրանսիայի որոշումը

3 րոպեի ընթերցում

Պաղեստինի ինքնավարությունը, Իսպանիան, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Կատարը և մի շարք այլ երկրներ ու կառույցներ ողջունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն առաջիկա սեպտեմբերին Պաղեստինի Պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն աշ-Շեյխը նշել է, որ այս դիրքորոշումը «ներկայացնում է Ֆրանսիայի հանձնառությունը միջազգային իրավունքին և նրա աջակցությունը պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման և անկախ պետության ստեղծման իրավունքներին»։ 

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես ողջունել է Ֆրանսիայի հայտարարությունը՝ միանալու Իսպանիային և այլ եվրոպական երկրներին՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու հարցում։

Իր հերթին, Սաուդյան Արաբիան ողջունել է այս քայլը՝ այն համարելով «պատմական որոշում», որը հաստատում է «պաղեստինցի ժողովրդի՝ իր անկախ պետությունը ստեղծելու իրավունքը»։ X հարթակում գրառման մեջ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը կրկին կոչ է արել «մյուս բոլոր երկրներին, որոնք դեռևս չեն ճանաչել (Պաղեստինը), նմանատիպ դրական քայլեր և լուրջ դիրքորոշումներ ձեռնարկել խաղաղության և եղբայրական պաղեստինցի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում»։

Նույն համատեքստում Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Մակրոնի հայտարարությունը` նշելով, որ Հորդանանի թագավորությունը «գնահատում է Ֆրանսիայի նախագահի որոշումը` որակելով այն որպես կարևոր քայլ՝ հակազդելու պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը մերժելու և իրենց ազգային հողի վրա անկախ ու ինքնիշխան պետություն ստեղծելու ջանքերին»։

Քուվեյթը և Կատարը ևս ողջունել են Մակրոնի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու մտադրությունը՝ կոչ անելով այլ երկրներին ձեռնարկել նմանատիպ քայլեր։

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասիմ ալ-Բուդաունին ողջունել է Մակրոնի հայտարարությունը՝ նշելով, որ այս որոշումը «կարևոր քայլ է, որն արտացոլում է Ֆրանսիայի հավատարմությունն արդարության և միջազգային օրինականության սկզբունքներին»։

Ավելի վաղ Իսրայելը և ԱՄՆ-ն դատապարտել էին Ֆրանսիայի որոշումը Պաղեստինը ճանաչելու վերաբերյալ։

Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը։ Այսպիսով, Ֆրանսիան կդառնա Մեծ Յոթնյակի առաջին երկիրը, որը նման որոշում է կայացնում։

Ներկայում Պաղեստինի Պետությունը ճանաչված է ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից ավելի քան 140-ի կողմից։ Դրանց թվում են Եվրամիության մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսպանիան և Իռլանդիան։ 

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը 2024 թ. հունիսին։

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը

Հայերեն Français Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին