Թրամփը հնգօրյա մասնավոր այցով կմեկնի Շոտլանդիայում գտնվող գոլֆի իր հանգստավայրեր

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հնգօրյա մասնավոր այց կատարել դեպի Շոտլանդիա՝ Այրշիրում և Աբերդինշիրում գտնվող գոլֆի իր շքեղ հանգստավայրեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է շոտլանդական Daily Record  պարբերականը։

Չնայած սա պաշտոնական այց չէ, սակայն նա հուլիսի 28-ին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ 

Պարբերականի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփին Շոտլանդիայում կդիմավորեն բողոքի ցույցերով։ «Կանգնեցրեք Թրամփին» կոալիցիան հաստատել է, որ հուլիսի 26-ի կեսօրին բողոքի ակցիաներ կլինեն Աբերդինում՝ քաղաքի կենտրոնում, և Էդինբուրգում՝ ԱՄՆ հյուպատոսության դիմաց: Ակտիվիստները դուրս կգան փողոցներ՝ արտահայտելու իրենց զայրույթն ԱՄՆ նախագահի քաղաքականության նկատմամբ։

Միջոցառումներ են նախատեսված նաև Թրնբերիի և Մենիի շրջակայքում, որտեղ Թրամփը, ինչպես սպասվում է, կբացի նոր գոլֆի դաշտ, որը կկոչվի իր մոր՝ Մերի Էնն ՄաքԼեոդ Թրամփի պատվին, որը ծնվել է շոտլանդական Լյուիս կղզում:

Ենթադրվում է, որ Թրամփը պլանավորում է հանդիպել նաև Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սուինիի հետ: 

Ավելի վաղ Շոտլանդիայի ոստիկանությունից  հայտնել էին, որ իրավապահները «համաչափ» մոտեցում կկիրառեն՝ ապահովելու բողոքի ցույցերի անվտանգ անցկացումը։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա