Կացը պարզաբանել է Իսրայելի կողմից սիրիական տարածքներին հարվածելու պատճառը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի կողմից աս-Սուեյդայում և Դամասկոսում սիրիական կառավարական թիրախների վրա հարձակումները միակ միջոցն էին՝ դադարեցնելու Սիրիայի դրուզների «կոտորածը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառում է կատարել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ 

«Իսրայելի հարձակումները աս-Սուեյդայում և Դամասկոսում ռեժիմի թիրախների վրա Սիրիայի դրուզների՝ Իսրայելում մեր եղբայր դրուզների եղբայրների կոտորածը դադարեցնելու միակ միջոցն էին», - գրել է Կացը։

Կացի խոսքով՝ նրանք, ովքեր քննադատում են հարձակումները, ծանոթ չեն փաստերին։

Նա միջամտությունը մեկնաբանել է որպես ավելի լայն, հստակ սահմանված ռազմավարության մի մաս։ 

«Կառավարության քաղաքականությունը Սիրիայում, այդ թվում՝ Հերմոն լեռան վրա և անվտանգության գոտում Իսրայելի պաշտպանության բանակի ներկայությունը, ինչպես նաև դրուզների պաշտպանությունը, ճիշտ է և պատասխանատու և արտացոլում է ուժ ու փոխադարձ համերաշխություն», - հավելել է նա։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության տեղեկացմամբ՝ Սիրիայի հարավում գտնվող աս-Սուեյդայի նահանգում հուլիսի 13-ից ի վեր դրուզների և բեդվինների միջև զինված բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 1120-ի։ 

Ի պաշտպանություն դրուզների՝ Իսրայելը հարվածներ էր հասցրել ինչպես աս-Սուեյդայի նահանգին, այնպես էլ Դամասկոսում պաշտպանության նախարարության շենքին, և Սիրիայի կառավարական զորքերից պահանջել էր դուրս գալ նահանգից: Միացյալ Նահանգների միջնորդությամբ Սիրիայի և Իսրայելի միջև հաստատված հրադադարից հետո Իսրայելը համաձայնել է թույլ տալ Սիրիայի ներքին անվտանգության ուժերի անձնակազմին մտնել նահանգ՝ իրավիճակը վերահսկելու համար: Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարաան խոստացել է պաշտպանել դրուզների իրավունքները և պատժել բռնության պատասխանատուներին:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան