Թրամփը զանգահարել է Նեթանյահուին՝ Գազայի կաթոլիկ եկեղեցու թիրախավորման պատճառով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ քննարկելու Գազայի միակ կաթոլիկ եկեղեցուն Իսրայելի հասցրած հարվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթին։

«Դա դրական արձագանք չէր։ Նա այսօր առավոտյան զանգահարել է վարչապետ Նեթանյահուին՝ քննարկելու Գազայի եկեղեցու վրա հարվածները», - լրագրողներին ասել է Լևիթը։

«Իսրայելցիների կողմից կաթոլիկ եկեղեցուն հարվածելը սխալ էր։ Ահա թե ինչ է վարչապետը փոխանցել նախագահին», - հավելել է Սպիտակ տան խոսնակը։

The Times of Israel-ի տեղեկացմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հուլիսի 17-ի ուշ երեկոյան հայտարարություն է տարածել, որում իր ափսոսանքն է հայտնել Գազայի միակ կաթոլիկ եկեղեցուն Իսրայելի պաշտպանության բանակի հասցրած հարվածի հետևանքով երեք խաղաղ բնակչի զոհվելու կապակցությամբ։ 

«Իսրայելը խորապես ցավում է, որ Գազայի Սուրբ Ընտանիք եկեղեցուն հարվածել է պատահական արկ։ Յուրաքանչյուր անմեղ կյանքի կորուստը ողբերգություն է։ Մենք կիսում ենք ընտանիքների և հավատացյալների վիշտը», - նշվել է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև շնորհակալական խոսքեր են ուղղվել Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ վերջինիս «մխիթարական խոսքերի» համար։ 

Ավելի վաղ Հռոմի պապը հայտարարություն էր տարածել, որում իր ափսոսանքն էր հայտնել Գազայի վրա կատարված հարվածի ժամանակ մարդկային կորուստների համար և վերահաստատել հրադադարի հույսը՝ միաժամանակ խուսափելով Իսրայելին ուղղակիորեն դատապարտելուց։

Գազայի հատվածի միակ կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ ևս ինը։

Իսրայելի բանակը միջադեպից հետո հայտարարել էր, որ հետաքննում են միջադեպը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա