Եվրոպա

Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության հարցում. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության հարցում. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբանդի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Եվրոպայի կողմից սեփական անվտանգության ապահովման գործում ավելի մեծ դեր ստանձնելու անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցում։

«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբանդի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք Եվրոպայի՝ սեփական անվտանգության հարցում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությունը։ Մենք նաև վերահաստատել ենք մեր ընդհանուր հանձնառությունը՝ ապահովելու Հորմուզի նեղուցով ազատ անցումը և երաշխավորելու, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա», - գրել է Ռուբիոն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում