Մեկ օրում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CNN
1 րոպեի ընթերցում

Առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով վերջին 24 ժամվա ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով նավերի ընթացքին հետևող MarineTraffic հարթակի տվյալները։
Ինչպես նշվում է, յոթ բեռնատար նավ անցել է Պարսից ծոց, երեքն՝ Օմանի ծոց։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները:
Կարդացեք հոդվածը` Русский