Մերձավոր Արևելք

Իրաքի իշխանություններն անօրինական զինված խմբավորումներին զինաթափման վերջնաժամկետ են տվել

2 րոպեի ընթերցում

Իրաքի իշխանություններն անօրինական զինված խմբավորումներին զինաթափման վերջնաժամկետ են տվել

Իրաքի կուսակցությունների կոալիցիան, որոնցից ձևավորվել է երկրի կառավարությունը, իշխանության մարմիններից առանձին գործող զինված կազմավորումներից պահանջել է մինչև սեպտեմբերի 30-ը հանձնել զենքը՝ հակառակ դեպքում սպառնալով ահաբեկչության մեջ մեղադրանքներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The National-ը։

Հրատարակության տվյալներով՝ հանդիպումը, որի ընթացքում հայտարարվել է ժամկետների մասին, նախագահել է Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ ազ-Զայիդին։ Հանդիպմանը նաև ներկա են գտնվել Իրաքի նախագահը, խորհրդարանի խոսնակը, Իրաքի բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահը և Իրաքյան Քրդստանի ղեկավարը։

Հանդիպման արդյունքների շուրջ հայտարարության համաձայն՝ կառավարությունը «կանխելու է Իրաքի տարածքի օգտագործումը որպես հարևանների վրա գրոհների հարթակ և Իրաքի ներքաշումը այն հակամարտությունների մեջ, որոնք չեն համապատասխանում նրա բնակչության շահերին»։

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող խմբավորումների կողմից Իրաքի սահմաններից դուրս գտնվող թիրախների վրա գրոհները «կարմիր գիծ» են Բաղդադի համար։

Դրա հետ մեկտեղ իխշխանությունները խոստացել են, որ սեպտեմբերի 30-ից հետո «պետական ​​կառույցների շրջանակներից դուրս զենքի օգտագործման հետ կապված ցանկացած գործողության կարձագանքեն հակաահաբեկչական օրենսդրությանը համապատասխան»։

The National-ը նշում է, որ մինչև սեպտեմբերի 30-ն ամերիկյան զորքերը նույնպես պետք է լքեն Իրաքի տարածքը 2024 թվականին Իրաքի և ԱՄՆ-ի պայմանավորվածություններին համապատասխան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում