Մերձավոր Արևելք

Եմենի հութիները հայտարարել են Ադենի ծոցում սաուդյան լցանավին հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

Եմենի հութիները հայտարարել են Ադենի ծոցում սաուդյան լցանավին հարվածելու մասին

Օգոստոսի 5-ի երեկոյան Ադենի ծոցում Եմենի հութիների կողմից գրոհի է ենթարկվել սաուդյան լցանավը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով հութիների հայտարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով «հաջողությամբ» խոցել են Սաուդյան Արաբիային պատկանող Daisy լցանավը՝ նրան ստիպելով փոխել ուղղությունը և հետ դառնալ։

Հութիներն ընդգծում են, որ գործողությունն անցկացվել է Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումն ապահովելուն ուղղված ջանքերի շրջանակներում։

Հուլիսին հութիները և Սաուդյան Արաբիան վերսկսել են փոխադարձ հարվածները։ Հութիների ներկայացուցիչները Ռիադին մեղադրել են Եմենի նավագնացության ուղիների շրջափակման մեջ, հայտարարել Սաուդյան Արաբիայի նավահանգիստների ծովային շրջափակման, ութ սաուդյան լցանավերի վրա գրոհների մասին, ինչպես նաև հայտարարել թագավորության տարածքում նավթի ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում