Աշխարհ

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

«Հեռախոսազրույց ունեցա վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Մենք քննարկեցինք Հնդկաստանի և Իսրայելի միջև հատուկ ռազմավարական գործընկերության տարբեր ասպեկտների զարգացումը, որը շարունակում է ամրապնդվել։ Մենք նաև մտքեր փոխանակեցինք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին X-ում գրել է Մոդին։

Ինչպես առանձին հայտարարության մեջ նշել է Հնդկաստանի կառավարության մամուլի ծառայությունը, կառավարությունների ղեկավարները «վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հետագայում ամրապնդելու երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ ի շահ երկու երկրների»։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում