Իրան

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ իր գործակալները Իսլամական Հանրապետության հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում ձերբակալել են ավելի քան 20 մարդու, որոնք կապ են ունեցել իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ։

«Քերման նահանգում բացահայտվել և ձերբակալվել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ կապ ունեցող քսանմեկ վարձկաններ։ Ձերբակալվել են նաև չորս զինյալներ. նրանց մոտ հայտնաբերվել և առգրավվել են մի շարք ռազմական և որսորդական զենքեր, ինչպես նաև զինամթերք», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերել է «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Նախարարությունը նշում է, որ վարձկանները գաղտնի կենտրոններից տեղեկություններ են հավաքել ռազմական և պաշտպանական ոլորտների վերաբերյալ և դրանք փոխանցել «Մոսադ»-ին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում