Մերձավոր Արևելք

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան լցանավի վրա գրոհի մասին

1 րոպեի ընթերցում

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան լցանավի վրա գրոհի մասին

Հութիները Կարմիր ծովի հյուսիսային մասում գրոհել են Սաուդյան Արաբիայի նավթատար լցանավի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին։

«Եմենի զինված ուժերը հաղորդում են ռազմական գործողության անցկացման մասին, որի ընթացքում սաուդյան Wafa նավթատար լցանավը մի քանի բալիստիկ հրթիռով գրոհի է ենթարկվել Կարմիր ծովի հյուսիսային մասում՝ Յանբու էլ Բահրայի շրջանի դիմաց», - ասվում է օգոստոսի 5-ին Telegram ալիքում հրապարակված Սարիի հաղորդագրության մեջ։

Սարիի խոսքով՝ «գրանցվել է ճշգրիտ հարված» թիրախին։ Նա նշել է, որ գործողությունն անցկացվել է «շրջափակում՝ շրջափակման դիմաց» բանաձևի շրջանակներում։

Հուլիսին հութիները և Սաուդյան Արաբիան վերսկսել են փոխադարձ հարվածները։ Հութիների ներկայացուցիչներն Էր Ռիադին մեղադրել են Եմենի նավագնացության ուղիները շրջափակելու համար, հայտարարել են սաուդյան նավահանգիստների ծովային շրջափակման մասին և գրոհել Կարմիր ծովում սաուդյան լցանավերի վրա, իսկ ավելի ուշ հայտարարել են թագավորության տարածքում նավթի ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարվածների մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում