Իսրայելական հարձակումներից Լիբանանում վիրավորներ կան
2 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերն օգոստոսի 5-ի երեկոյից մինչև օգոստոսի 6-ի առավոտյան հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Սուրի շրջանի բնակավայրերի ուղղությամբ, որի հետևանքով Բուրջ աշ-Շիմալի գյուղաքաղաքում վիրավորվել է չորս մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Գործակալության փոխանցմամբ՝ հարձակումները բազմաթիվ բնակիչների ստիպել լքել իրենց տները։
Իսրայելական ինքնաթռիները հարվածներ են հասցրել նաև ալ-Մանսուրի և Մաջդալ Զուն գյուղաքաղաքներին։ Բացի այդ, իսրայելական ուժերը կրակ են բացել ալ-Համրա ափամերձ տարածքի վրա։
Օգոստոսի 5-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Բինթ Ջբեյլ շրջանի Թիբնին գյուղաքաղաքի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, ևս 12-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի, իսկ վիրավորներինը՝ 12236-ի։
Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։
Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ իսրայելական զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և կհսկեն «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։