Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է այն լուրերին, թե Վաշինգտոնն Իրանի դեմ պատերազմում սպառել է կալանիչ հրթիռների պաշարների մեծ մասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social հարթակում նա հայտարարել է, որ երկրում մեծ քանակությամբ զինամթերք կա, իսկ հակառակ լուրեր տարածողներին սպառնացել է ազատազրկմամբ:

«ԱՄՆ-ն հսկայական քանակությամբ զինամթերք ունի, հատկապես՝ որոշակի տեսակի: Բացի այդ, մեծ քանակությամբ զինամթերք արտադրվում է և անհրաժեշտության դեպքում առաքվում ԱՄՆ: Պաշտպանական ընկերությունները կառուցում են մեր երկրի պատմության ընթացքում ամենամեծ թվով գործարանները», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հավելել է, որ նման «դավաճանական հայտարարություններ» անողներին հետապնդում են, և նրանց սպասվում է «երկարաժամկետ ազատազրկում»:

Ավելի վաղ CNN-ի աղբյուրները հաղորդել էին, որ ամերիկացի զինվորականները փետրվարի 28-ից ի վեր, երբ սկսվեց Իրանի դեմ հակամարտությունը, օգտագործել են իրենց THAAD հրթիռների գրեթե 80%-ը և Patriot կալանիչների մոտավորապես կեսը։

Հրթիռների պաշարների սպառման մասին լուրերը հերքել էր նաև Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում