ՆԳ փոխնախարարը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին:

ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, որ Արսեն Ոսկանյանը իր փորձառությունը կներդնի՝ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների և ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար:

Արսեն Ոսկանյանը նշել է, որ անձնակազմի հետ կանի առավելագույնը առաջադրված խնդիրների օպերատիվ և արդյունավետ լուծման համար:

Խորեն Բարխոյանը շնորհակալություն է հայտնել և՛ ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմին, և՛ Լոռու մարզային վարչության անձնակազմին՝ վստահության և համատեղ արձանագրված հաջողությունների համար։

Խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանը շեշտել է ոստիկանության ենթակա ծառայությունների միջև համագործակցության և փոխօգնության պարտադիր լինելը՝ ընդգծելով, որ ցանկացած հանցավոր դրսևորում պետք է արժանանա միասնական հակազդման։

Քննարկվել են օպերատիվ իրավիճակի վերահսկողության, ծառայողների պատշաճ գործելաոճի ապահովման ու ծառայության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Հայերեն

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները