Իրավունք

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է․ ՆԳ նախարարի տեղակալները հրահանգավորում են իրականացրել

1 րոպեի ընթերցում

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է․ ՆԳ նախարարի տեղակալները հրահանգավորում են իրականացրել

Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ 

Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին ու հանգստյան գոտիներում, Սևանա լճին և լողափերում անցել են ուժեղացված ծառայության՝ իրականացնելով կանխարգելիչ, նաև իրազեկման միջոցառումներ։

Սևանա լճում և ափամերձ տարածքներում Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունների աշխատակիցները իրականացնում են վերահսկողություն՝ բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերով քաղաքացիներին և զբոսաշրջիկներին պարբերաբար հիշեցնելով անվտանգության կանոնները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում