Իրավունք

2026 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ ստացվել է 1375 հաղորդում

2 րոպեի ընթերցում

2026 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ ստացվել է 1375 հաղորդում

2026 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 1375 հաղորդում, որոնցից 325-ով կայացվել է նախազգուշացում, իսկ 961-ով՝  անհետաձգելի միջամտության որոշում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։  

Նրա տեղեկացմամբ՝ հաշվառման է վերցվել 1155 բռնություն գործադրած անձ, հաշվառման մեջ է գտնվում 2343-ը։ Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 54-ով կամ 43,5%-ով (124-178): Անչափահասների նկատմամբ կատարված  հանցագործությունները նվազել են  64-ով կամ 13,1%-ով (488-424):

«Բացահայտվել է դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում անչափահասների կողմից կատարված հանցագործության 72 (74) դեպք, այդ թվում՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, ֆիզիկական ներգործության` 40, խուլիգանության՝ 4 և այլ դեպքեր։ Պրոֆիլակտիկ հաշվառման մեջ է գտնվել  225 (167) անչափահաս, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող  10 (20) ծնող կամ օրինական ներկայացուցիչ։ ՆԳՆ  կողմից ԿԳՄՍ նախարարություն է ուղարկվել  18 միջնորդագիր»,- նշեց Ցուցուլյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում