Հայաստան

Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը․ Կամո Ցուցուլյան

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը․ Կամո Ցուցուլյան

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ–ՆԳ նախարարի տդեղակալ Կամո Ցուցուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ։

«Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Սիրելի՛ ոստիկաններ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:

Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը, և մենք հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը՝ նոր որակով ու պատրաստվածությամբ իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին, դիմակայելու ժամանակի առաջադրած մարտահրավերներին։

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը։ Յուրաքանչյուրիդ պատասխանատվության ու սրտացավության շնորհիվ է, որ իրականություն են դառնում առավել արհեստավարժ ու բարեվարք Ոստիկանություն ունենալու մեր ջանքերը:

Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։

Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու վաստակած տարիներ:

Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին:

Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ:

Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն»։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում