Հայաստան

ՆԳ նախարարը տեսակցել է վթարի հետևանքով վնասվածքներ ստացած հրշեջ-փրկարարներին

1 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարը տեսակցել է վթարի հետևանքով վնասվածքներ ստացած հրշեջ-փրկարարներին

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, վթարի հետևանքով վնասվածքներ ստացած ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներին։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ Արփինե Սարգսյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով։ Բժիշկները վստահեցրել են, որ հրշեջ-փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։

ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել փրկարարներին անձնվեր ծառայության համար և մաղթել արագ ապաքինում։

Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի, ինչի հետևանքով զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։ 

Փրկարարական 4 ծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում