Իրավունք

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1545 դեպք

1 րոպեի ընթերցում

2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքներին ու վիճակագրական տվյալներին նվիրված մամուլի ասուլիս
2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքներին ու վիճակագրական տվյալներին նվիրված մամուլի ասուլիս

Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1545 դեպք, ինչը 196-ով կամ 11,3%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ (1․741)։ Ընդ որում՝ 111-ով կամ 10,6%-ով նվազել են նաև իրացման դեպքերը (1051-940)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։  

«Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում առգրավվել և շրջանառությունից դուրս է բերվել 320 կգ 576 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց (2025թ․ 6 ամիս՝ 301 կգ 40 գրամ), որից 17 կգ 486 գրամը՝ սինթետիկ ծագման (2025թ․ 6 ամիս՝ 31 կգ 48 գրամ)։ Ինչպես գիտեք, վերջին տարիներին թմրամիջոցների իրացման աղբյուր է դարձել նաև համացանցը, որի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը տարեցտարի աճի միտումներ են արձանագրում։ Միայն ընթացիկ տարում հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 266 դեպք, որոնցից 76-ը՝ թմրամիջոցներ իրացնելու, իսկ 190-ը՝ ձեռքբերման դեպքեր են»,- մանրամասնեց Ցուցուլյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում