Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Միացյալ Նահանգներն առաջիկայում որոշումներ կկայացնի Սիրիայում իր զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ, քանի որ նպատակադրված չէ ընդմիշտ մնալ տարածաշրջանում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, որի խոսքերը փոխանցում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը։ 

«Մենք ռազմական ներկայություն ունենք այս տարածաշրջանում և պահպանում ենք այն։ Նպատակն այս ներկայությունն ընդմիշտ պահպանելը չէ։ «Իսլամական պետության» և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ժամանակի ընթացքում որոշումներ կկայացնենք այդ զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ։ Ճիշտ այնպես, ինչպես պետք է կրճատվի բոլոր զորքերի թիվը, եթե ստեղծվի սիրիական նոր անկախ կառավարություն»,- նշել է ամերիկացի դիվանագետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում