Շվեյցարիան Կիևի հետ ստորագրել է Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ համագործակցության համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի դեսպան և Ուկրաինայի հարցերով Դաշնային խորհրդի (կառավարության) պատվիրակ Ժակ Գերբերը և Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն Հռոմում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովի շրջանակում ստորագրել են երկկողմ համագործակցության համաձայնագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Շվեյցարիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Հունիսի 25-ին Դաշնային խորհրդի կողմից հավանություն ստացած  պայմանագիրը ստեղծում է իրավական հիմք Ուկրաինայի վերականգնման նախագծերում Շվեյցարիայի մասնավոր հատվածի ավելի ակտիվ մասնակցության համար և ընդգծում է Շվեյցարիայի երկարաժամկետ հանձնառությունն այդ գործին», - նշված է տեքստում:

Փետրվարին Բեռնը որոշում էր ընդունել 2025-ից մինչև 2028 թվականները 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ (1,65 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինայի վերականգնման համար՝ Ուկրաինայի վերականգնման, բարեփոխումների իրականացման և կայուն զարգացման աջակցության 12-ամյա ծրագրի շրջանակներում: Այս միջոցների մոտ մեկ երրորդը՝ 500 միլիոն շվեյցարական ֆրանկը, նախատեսված է վերականգնման աշխատանքների համար՝ շվեյցարական ընկերությունների հետ համագործակցությամբ: Պլանավորվում է, որ, ընդհանուր առմամբ, 2024-ից մինչև 2036 թվականները Կիևը Բեռնից կստանա 5 միլիարդ ֆրանկ (5,55 միլիարդ դոլար) գումարի ֆինանսական աջակցություն:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա