Ռուսաստան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

2 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի շրջանում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն կշարունակի հնարավոր ամեն բան անել միջուկային վթարի վտանգը կանխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱԷՄԳ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Գործակալությունը նշում է, որ հունիսի 5-ին ուժի մեջ է մտել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ Ռաֆայել Գրոսիի միջնորդությամբ հաստատված հրադադարը, որը թվով վեցերորդ ժամանակավոր հրադադարն է 2025 թվականի վերջից ի վեր։ Դրա նպատակն է կարևոր էլեկտրահաղորդման գծերի վերանորոգումը՝ միջուկային վտանգի սպառնալիքը կանխելու համար։

«Գրոսին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան կառուցողական կերպով ներգրավվել են ԱԷՄԳ-ի հետ շաբաթներ տևած զգայուն և բարդ բանակցություններին, և երկու կողմերն էլ համաձայնել են դադարեցնել կրակը՝ հանուն միջուկային անվտանգության։ ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել՝ պաշտպանելու մարդկանց և շրջակա միջավայրը միջուկային վթարի ռիսկից, որը բացարձակապես ոչ մի օգուտ չի բերի ոչ ոքի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպր գետի ձախ ափին, Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ 2022 թ. հոկտեմբերին ատոմակայանն անցել է Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Էներգաբլոկներում արտադրությունը դադարեցվել է 2022 թ. սեպտեմբերին։ 2024 թ. ապրիլից կայանի բոլոր բլոկները գտնվում են սառը դադարի ռեժիմում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում