Ռուսաստան

Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով

Ռուսաստանը ուկրաինական կողմից դեռևս սպասում է ուղիղ բանակցությունների նոր փուլի ժամկետների նախանշմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, հուլիսի 8-ին այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչպես անցյալ շաբաթ ասաց նախագահը, մենք սպասում ենք ուկրաինական կողմի առաջարկին հնարավոր ժամկետների վերաբերյալ: Հենց որ ժամկետները համաձայնեցվեն, իսկ մենք հույս ունենք, որ դա կարվի, անմիջապես կհայտարարենք այդ մասին», - ասել է Պեսկովը:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին երկու փուլերը տեղի էին ունեցել մայիսի 26-ին և հունիսի 2-ին Ստամբուլում։ Դրանց արդյունքներով կողմերը համաձայնության են եկել գերիների փոխանակման շուրջ՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով, ինչպես նաև ծանր հիվանդ և երիտասարդ (մինչև 25 տարեկան) գերիների վերադարձման շուրջ՝  «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով՝ յուրաքանչյուր կողմից առնվազն 1000 մարդ:

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում