ԿԳՄՍ նախարարը հաջողված է համարում «Մշակութային վերջին զանգ» նախաձեռնությունը

2 րոպեի ընթերցում

Երևանում Կինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։ Միջոցառման շրջանակում հաղթող դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հաղթողներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մասնակից աշակերտներին կյանքի կարևոր փուլն ամփոփելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ քննական շրջանը հաջողությամբ է ավարտվել. 

«Հուսամ՝ քննությունները հանձնել եք ձեզ համար գոհացուցիչ արդյունքներով, իսկ եթե ոչ, մի՛ վհատվեք, որովհետև կյանքի բոլոր դժվարություններից պետք է նաև  սովորել․ դրանք սովորելու գործընթացի բաղադրիչ են»։

Կարևորելով «Մշակութային վերջին զանգ» միջոցառումը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել աշակերտներին, ուսուցիչներին ու դպրոցներին՝ ընդգծելով, որ նրանց ջանքերով է նաև կայացել նախաձեռնությունը։ 

«Այս մրցույթին շուրջ 180 դպրոց է մասնակցել․ կատարված հսկայական աշխատանքը փաստեց, որ նախաձեռնությունը հաջողված է։ Շրջանավարտների համար այն հնարավորություն է՝ ազատ ստեղծագործելու, երևակայությամբ և մտքի թռիչքով արդյունք ստանալու։ Բեմում արտահայտված են նրանց հույզերը, մտքերն ու էմոցիաները, որոնք ցանկանում էինք տեսնել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ «Մշակութային վերջին զանգ» միջոցառմամբ ամփոփվում է նախորդ սեպտեմբերից հայտարարված մշակութային կրթության տարին։ 

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է «Մի անգամ դպրոցում-2» ֆիլմի դիտում, որի ավարտին աշակերտներին ողջունել են ֆիլմի դերասանները։

Նշվում է, որ  «Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից ու Երևան քաղաքից։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին