Կալիֆոռնիայում յոթ մարդ անհետ կորած է համարվում  պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Յոլոյի շրջանում առնվազն յոթ մարդ անհետ կորած է համարվում հրավառությունների պահեստում տեղի ունեցած պայթյունից և հրդեհից հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է շրջանի վարչակազմի և Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրշեջ պահպանության գերատեսչության տարածաշրջանային ստորաբաժանման համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:

Պատահարի վայրում կրակը դեռևս լիովին չի մարվել, ուստի տեղի բնակիչների տարհանման հրամանները մնում են ուժի մեջ: «Յոթ մարդ մնում է անհետ կորած: Փրկարարներն ու քննիչներն աշխատում են օբյեկտի սեփականատիրոջ հետ՝ այդ անձանց գտնվելու վայրը պարզելու համար», - ասվում է փաստաթղթում:

Անտառտնտեսության և հրշեջ պահպանության գերատեսչությունն առանձին ընդգծում է, որ նման միջադեպերը «տեղի են ունենում շատ հազվադեպ, քանի որ այդ օբյեկտները պարտավոր են հետևել ոչ միայն Կալիֆոռնիայի, այլև դաշնային օրենսդրությամբ սահմանված խիստ պահանջներին»: 

Հուժկու պայթյունը, որի հետևանքով սկսվել է հրդեհ, Յոլոյի շրջանում տեղի է ունեցել հուլիսի 2-ին հրավառությունների պահեստում: Պատահարի  պատճառներն առայժմ պարզված չեն:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով