Եվրոպացի դատախազները Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում ունկնդրել են վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դաշնամուրային համերգը
1 րոպեի ընթերցում

Եվրոպացի դատախազները ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում ունկնդրել են հայազգի կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևի ստեղծագործությունները՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակությունների ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Դիլիջանում հուլիսի 1-ին մեկնարկած «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։
ՀՀ դատախազության տեղեկացմամբ՝ դաշնամուրային երաժշտության համերգից հետո պատվիրակությունների ներկայացուցիչները շրջայց են կատարել թանգարան-պատկերասրահում, ծանոթացել գրաֆիկական աշխատանքներին, գեղանկարներին, քանդակներին։
Նշվում է, որ Դիլիջանի թանգարան-պատկերասրահում ցուցադրված են մի շարք անվանի նկարիչների կտավներ, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի: