Քաղաքականություն

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. Զախարովա

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ։ 

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։ 

«Կայուն, բարգավաճ, զարգացող Հայաստան. այդպիսի պետություն և ժողովուրդ ենք ցանկանում տեսնել», – ասել է ռուս պաշտոնյան։ 

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան կողմ է Հայաստանում օրինականության պահպանմանը՝ Սահմանադրության վրա հիմնված, ինչպես նաև քաղաքացիների կրոնական ազատությունների և իրավունքների ապահովմանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում