Մենք հաճույքով կպատրաստենք Թրամփի հետ հանդիպումը. Պուտին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և դրական է վերաբերվում նման գագաթնաժողովի կազմակերպման գաղափարին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է Մինսկում՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում ԱՄՆ գործող նախագահին։ Նա անցել է շատ ծանր, բարդ և ոչ անվտանգ ճանապարհ՝ վերադառնալու իշխանություն և Սպիտակ տուն։ Մենք բոլորս դա լավ գիտենք։ Նա նույնիսկ մահափորձ է վերապրել, ընդ որում՝ ոչ մեկը։ Նա խիզախ մարդ է, դա ակնհայտ է»,– նշել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Թրամփը անկեղծորեն ձգտում է կարգավորել իրավիճակը Ուկրաինայի ուղղությամբ։

«Ես միշտ բաց եմ շփումների, հանդիպումների համար։ Գիտեմ, որ պարոն Թրամփն էլ է խոսել նման հանդիպումների հնարավորության մասին», – հավելել է նա՝ ընդգծելով, որ նման բանակցությունները պետք է մանրակրկիտ պատրաստել։

«Իսկ ընդհանուր առմամբ հանդիպումը լիովին հնարավոր է, և մենք հաճույքով կզբաղվենք դրա նախապատրաստմամբ»,– նշել է ՌԴ նախագահը։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան