Իրան

Մակրոնը ցանկանում է իրանական ատոմի ապագան քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ

2 րոպեի ընթերցում

MOSCOW, RUSSIA Ц FEBRUARY 8, 2022: France's President Emmanuel Macron gives a joint press conference with Russia's President Putin after a meeting at the Moscow Kremlin. Sergei Guneyev/POOL/TASS

–осси€. ћосква. ѕрезидент ‘ранции Ёмманюэль ћакрон во врем€ пресс-конференции по итогам встречи с президентом –‘ ¬ладимиром ѕутиным в  ремле. —ергей √унеев/POOL/“ј——
MOSCOW, RUSSIA Ц FEBRUARY 8, 2022: France's President Emmanuel Macron gives a joint press conference with Russia's President Putin after a meeting at the Moscow Kremlin. Sergei Guneyev/POOL/TASS –осси€. ћосква. ѕрезидент ‘ранции Ёмманюэль ћакрон во врем€ пресс-конференции по итогам встречи с президентом –‘ ¬ладимиром ѕутиным в  ремле. —ергей √унеев/POOL/“ј——

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական ​​անդամների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի ապագան, որի զարգացման վատթարագույն սցենարը կլինի իսլամական հանրապետության դուրս գալը Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Ուստի առաջիկա օրերին ես ցանկանում եմ գործադրել բոլոր դիվանագիտական ​​ջանքերը և միջոցներ ձեռնարկել պայմանագրի պահպանման և այս գործում Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական ​​անդամների ներգրավման համար: Ես այսօր (հունիսի 26-ին) սկսեցի (ԱՄՆ) նախագահ Թրամփից և կշարունակեմ նրանցից յուրաքանչյուրի հետ», - Ֆրանսիայի ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Մակրոնն ընդգծել է, որ Եվրոպայում չէին ցանկանա Իրանի միջուկային ծրագրի վերսկսումը, հանդես են գալիս նրա հրթիռային ծրագրի սահմանափակման և վերահսկման օգտին և կտրականապես դեմ են Թեհրանի կողմից ատոմային ռումբի ձեռքբերմանը: Այդ համատեքստում Մակրոնը հիշատակել է ամերիկյան հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում, որոնք նա համարել է արդյունավետ։ Մակրոնը նշել է, որ Թրամփի հետ զրույցում իրեն հաջողվել է հասնել «դիրքորոշումների մերձեցման» իսլամական հանրապետության հարցում: 

«Ինձ համար վատթարագույն սցենարը կլինի Իրանի դուրս գալը Միջուկային զենքի չտարածման  պայմանագրից այդ հարվածներից հետո, որոնք իսկապես արդյունավետ էին.... ուստի հատկապես կարևոր է համաշխարհային կարգավորողի դերն ի դեմս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության», - ասել է նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում