Իրան

Թեհրանի և ԱԷՄԳ-ի համագործակցությունը նոր ձև կընդունի. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Թեհրանի և ԱԷՄԳ-ի համագործակցությունը նոր ձև կընդունի. Արաղչի

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունն այժմ նոր ձև կստանա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պետական IRIB հեռուստառադիոընկերությանը հարցազրույցում։

«Այսուհետ մեր հարաբերությունները գործակալության հետ նոր ձև կստանան։ Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հստակեցրել է (ԱԷՄԳ-ի հետ համագործակցության) ուղին, համագործակցության տեսակի շուրջ որոշումը թողնվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայեցողությանը», - ասել է նա IRIB-ին։

Նախարարը հավելել է, որ տեսչական ստուգումները կասեցվել են, և Իրանը ներկայում հնարավորություն չի տեսնում ԱԷՄԳ-ի տեսուչներին ընդունելու համար։ 

«Մենք դեռ որոշում չենք կայացրել անձամբ Գրոսիին ընդունելու առնչությամբ, իսկ ինչ վերաբերում է տեսուչներին, ապա պետք է ուսումնասիրենք՝ արդյոք դա կհամապատասխանի խորհրդարանի օրենքի դրույթներին», - նշել է Արաղչին։

Նա հավելել է, որ միջուկային օբյեկտներին ամերիկյան ավիահարվածների հասցրած վնասը «մեծ է և լուրջ»: 

Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին ԱԷՄԳ-ի հետ երկրի համագործակցությունը կասեցնելու մասին օրինագծի տեքստը: Հունիսի 26-ին Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատեց այս փաստաթուղթը: Այժմ այն ​​պետք է ուղարկվի երկրի նախագահին՝ ստորագրման համար: Ինչպես բացատրել է խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, Իրանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել գործակալության հետ փոխգործակցությունը, քանի որ այն պաշտպանում է Իսրայելին և «պատերազմի հող է նախապատրաստում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում