Իրան

Իրանն ԱԷՄԳ-ին տեղեկացրել է հարստացված ուրանի պաշարների պաշտպանության միջոցների ձեռնարկման մասին. Գրոսի

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱԷՄԳ-ին տեղեկացրել է հարստացված ուրանի պաշարների պաշտպանության միջոցների ձեռնարկման մասին. Գրոսի

Թեհրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) տեղեկացրել է հարստացված ուրանի պաշարների համար պաշտպանության հատուկ միջոցների ձեռնարկման մասին դեռ նախքան ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին: 

Ըստ Reuters-ի՝ Գրոսին հայտնել է, որ Իրանից նամակ է ստացել հունիսի 13-ին, որտեղ իրեն հայտնել են, որ Թեհրանը «հատուկ միջոցներ» կձեռնարկի իր միջուկային նյութերը և սարքավորումները պաշտպանելու համար։ 

Նրա կարծիքով, այդ պաշարները կարող էին դիմանալ ԱՄՆ հարվածներին: 

«Նրանք մանրամասնությունների մեջ չեն մտել, թե ինչ նկատի ունեն, բայց ակնհայտ է, թե նրանք ինչ նկատի ունեին: Մենք կարող ենք ենթադրել, որ այդ նյութերը դեռևս այնտեղ են», - ասել է Գրոսին լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում